Ֆրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հարցով հանրաքվեի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը: Ինչպես փոխանցում է BFMTV հեռուստաալիքը, հանրաքվեն տեղի կունենա 2018 թվականին:
Անկախության մասին հանրաքվեի անցկացումը նախատեսվում էր 1998 թվականին ստորագրված Խաղաղ օվկիանոսում արշիպելագի հետևողական ապագաղութացման մասին համաձայնագրով, որն ունի Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորի կարգավիճակ: