Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն այցով կմեկնի ԱՄՆ: Կառավարության ղեկավարի այցը նախատեսվում է նոյեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Այցի շրջանակներում նախատեսվում են Յիլդիրիմի հանդիպումները մի շարք պաշտոնյաների հետ: Ըստ որոշ տվյալների, այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են վիզային ճգնաժամը և Սիրիայում տիրող իրավիճակը: