Մոսկվայում Եվրասիական ԶԼՄ-ների կոնգրեսի շրջանակներում հոկտեմբերի 31-ին կայացել է Եվրասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «Եվրասիական ինտեգրացիա և զարգացում – 21-րդ դար» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Լրատվական գործակալության լավագույն թեմատիկ հաղորդումներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը:
Եվրասիական ԶԼՄ-ների կոնգրեսին հանդես է եկել ԵԱԶԲ-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պանկինը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայա, ԵԱԶԲ խորհրդի նախագահի տեղակալ Անդրեյ Չերնենկոն, ԵԱԶԲ ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովը և այլոք: