Ադրբեջանի նավթահորերից մեկում վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

17:31     3 նոյեմբերի, 2017

Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի (SOCAR) նավթային հանքահորում վթար է տեղի ունեցել: Երկու մարդ է տուժել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:

«Վթարը տեղի է ունեցել համալիր հորատման աշխատանքների «Գարադաղ» տեղամասի №490 հանքահորում: Վթարի հետևանքով 2 մարդ է տուժել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այժմ հետաքննվում են վթարի պատճառները:


© armedia.am