Իսպանիայի դատական ազգային կոլեգիան Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և կառավարության 4 նախկին անդամներին կալանքի օրդեր է տվել, հայտնում է BBC-ին:
Հինգ պաշտոնյաները հինգշաբթի չէին ներկայացնել դատարան՝ ցուցմունք տալու, որից հետո որոշում է կայացվել միջազգային և ազգային հետախուզման և կալանքի օրդեր ներկայացնել։
Պուչդեմոնն ու կողմնակիցներն այս պահին Բելգիայում են։ Բելգիայի դատախազի մամուլի քարտուղարը նշել է, որ իրենք կուսումնասիրեն կալանքի օրդերը:
Ինքնավարության կառավարության նախկին 9 անդամներ արդեն Մադրիդի դատարանում ցուցմունք են տվել։ Դատախազությունը Պուչդեմոնին և դեպարտամենտների 13 ղեկավարների մեղադրում է ապստամբության, խռովության և յուրացումների մեջ:
Դատարանը 8 քաղաքական գործիչների կալանքի տակ է վերցրել։