Վերջին 11 տարիների ընթացքում աշխարհում սպանվել է 930 լրագրող, հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամլո ծառայությունը:
«Անցած 11 տարիների ընթացքում մոտ 930 լրագրող է սպանվել այն բանի համար, որ տեղեկություն են հասցրել հասարակությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ միջին հաշվով 4 օրում աշխարհում մեկ լրագրող է սպանվել, և 10-ից 9-ի դեպքում մարդասպանները մնացել են անպատիժ։