Եմենի հարավային Ադենա քաղաքում նոյեմբերի 5-ին երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:
Մապարտներից մեկը կարողացել է Ադենում քրեական հետախուզության աշխատակազմի գրասենյակ ներխուժել և պայթեցրել է իրեն, որից հետո շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել: Պահակախումբը հարձակվողների վրա կրակ է բացել:
Մինչ այդ նմանատիպ ահաբեկչություն է տեղի ունեցել Ադենի անվտանգության վարչությունում, մահացել է Եմենի 5 զինծառայող, մի քանի մարդ վիրավորվել է: