Թուրքիայում հայտնի այլախոհ մտավորականներից Ռակըփ Զարաքօլուն անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային, գրում է Արցախպրեսը:
Ուշադրություն հրավիրելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի գործողություններին՝ Զարաքօլուն շեշտել է, որ այս արարքները 1915-ի Հայոց ցեղասպանության շարունակությունն են, և ավելացրել է, թե բոլորը պետք է նախ առերեսվեն իրենց պատմության հետ՝ նոր ցեղասպանություններ կանխելու համար:
Զարաքօլուն ընդգծել է Թուրքիա պետության և Թուրքիայի հասարակության համար Հայոց ցեղասպանության ճանաչման ու անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ Ցեղասպանությունը հերքող որևէ երկրի քաղաքացի չի կարող ապահով զգալ:
Միաժամանակ մտավորականը հպարտությամբ նշել է, որ թեև իրենք ծանր գին են վճարում ճշմարտությունը բարձրաձայնելու համար, սակայն այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել է մտավորական շրջանակների ներկայացուցիչ լինելու յուրօրինակ չափանիշ:
Զարաքօլուն գրել է. «Ցեղասպանության ժխտումը իրականում նշանակում է ասել՝ «Այո՛, արել ենք, և եթե պետք լինի՝ նորի՛ց կանենք»: Նա ցավ է հայտնել, որ հայերը այսօր հասել են այնպիսի վիճակի, որ «ամբողջ Թուրքիայի տարածքում իրենց ազգային ինքնությամբ կարող են ապրել միա՛յն Պոլսում, և այն էլ՝ միշտ վախով»։