Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղիով բեռների առաջին խմբաքանակը Ղազախստանից հասել է թուրքական Մերսին քաղաք, հայտնում է 1in.am-ը։
Գնացքը Մերսին է տեղափոխել 600 տոննա հացահատիկով բեռնված 30 բեռնարկղ։ Կարսից Մերսին 1258 կմ հեռավորությունը գնացքն անցել է 30 ժամում։
Հիշեցնենք՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին, Բաքվում։ 826 կմ երկարությամբ նոր երկաթգիծը միացնում է Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան։ Երկաթուղու գործարկմամբ կմեծանա Ղազախստանի նշանակությունը՝ որպես արտահանող երկիր։