Արցախի Նախագահը ընդունել է ՀՀ մի խումբ բանկերի ղեկավարների

14:53     6 նոյեմբերի, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ընդունել է ՀՀ մի խումբ առաջատար բանկերի ղեկավարների՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը։

Քննարկվել են Արցախում բանկային ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությունը բավականին ակտիվ է ընթանում՝ կարևորելով սերտ համագործակցության պահպանումը նաև ապագայում։


© armedia.am