ԱՄՆ նախագահի ավտոշարասյանը միջնամատ ցույց տված ամերիկուհուն հեռացրել են աշխատանքից, հայտնում է Huffington Post-ը։
Մարքեթինգային ոլորտի մասնագետ 50-ամյա Ջուլի Բրիսկմանին կանչել է Akima ընկերության տնօրինությունն ու հայտնել աշխատանքից հեռացնելու որոշման մասին: Պետական կապալառու հանդիսացող ընկերությանն, որտեղ կինն աշխատել է կես տարի, վրդովեցրել է այն հանգամանքը, որ նա նախագահի նկատմամբ իր այդ անհարգալից ժեստի լուսանկարը հրապարակել է սոցցանցերում: