ՄԱԿ-ը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային կոչ է արել հանել Եմենի շրջափակումն, ինչը խանգարում է երկիր մարդասիրական բեռների մատակարարմանը: Նավահանգիստների օդանավակայաններ, ցամաքային ճանապարհների շրջափակումը բացասաբար է անդրադարձել իրավիճակի վրա, որն առանց այդ էլ աղետալի էր: Հակամարտության բոլոր կողմերը պետք է բացեն և հեշտացնեն բոլոր կարիքավորներին մարդասիրական օգնության անվտանգ և արագ հասանելիությունն օդանավակայանների և նավահանգիստների միջոցով», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան շրջափակել է Եմենը նոյեմբերի 6-ին:
ՄԱԿ-ի տվյալներով Եմենում մարդասիրական օգնության կարիք ունի 20 մլն մարդ, որից 7 մլն գտնվում է սովի եզրին: