Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ Է ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք լսել ենք Դոնալդ Թրամփի հայտարարություններն առ այն, որ նա նապատեսում է նման հանդիպում անցկացնել նախագահ Պուտինի հետ: Տարբեր ծառայությունները կապի մեջ են, և երբ ղեկավարների օրակարգերը վերջնականապես համաձայնեցվեն, այդ մասին կհայտարարվի»,- ասել է ռուս արտգործնախարարը:
Նա նաև հավելեց, որ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է նաև կայանա իր և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ:
Լավորվն ասաց, որ նախատեսում է քննարկել Թիլլերսոնի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք «պահանջում են հրատապ վերանորոգում», ինչպես նաև «Կորեական թերակղզու, սիրիական հակամարտության կարգավորման, Իրաքի, պաղեսինաիսրայելական կոնֆլիկտի, Ուկրաինայի» հարցերը: