ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 8-ին, մի շարք օրենքներ է ստորագրել, հայտնում է NEWS.am-ը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից փոխանցում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.
-«Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին,
-«Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,
-«Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
-«Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,
- «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին,
-«Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքները: