ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցրել են երկրի 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում Է 4,6 միլիարդ դոլարի տրամադրում Եվրոպայում Ռուսաստանին «հակազդելու» համար:
Արցախպրեսի փոխանցմամբ ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթերը հավանություն են տալիս Կիեւին 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն:
Միջոցները կարող են հատկացվել այսպես կոչված «Անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնություն ցույց տալու նախաձեռնության» շրջանակներում, որը նախատեսում է «մահացու պաշտպանական սպառազինությունների» մատակարարումներ:
Բացի դրանից, բյուջեի համաձայնեցված նախագիծը նախատեսում է որպես օգնություն 100 միլիոն դոլար տրամադրել Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային՝ «ռուսական ագրեսիան» դիմագրավելու համար: