Սաուդյան Արաբիան պետք է դադարեցնի Եմենում և Սիրիայում ահաբեկիչներին աջակցություն ցույց տալ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եմենում Սաուդյան Արաբիայի միջամտությունն ու Եմենում ու Սիրիայում ահաբեկիչներին նրա աջակցությունը Թեհրանի և Էր Ռիյադի կապերի բարելավման հիմնական խոչընդոտն է: Հարկ է, որ Սաուդյան Արաբիան դադարեցնի ահաբեկիչներին աջակցել»,- հարցազրույցում հայտարարել է Ռոհանին: