Վերջերս ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Վարդան Կարապետյանի ու Գլենդելի հրշեջ դեպարտամենտի ղեկավար Գրեգ Ֆիշինի հանդիպման ընթացքում քննարկվել էր Գլենդել քաղաքի կողմից, որպես նվիրատվություն, ՀՀ ԱԻ նախարարությանը 2 հրշեջ-փրկարարական մեքենա, հատուկ հրշեջ-փրկարարական հագուստներ և պատգարակներ հատկացնելու հարցը:
Նոյեմբերի 8-ին խոստացված ավտոմեքենաները և գույքը հանձնվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը
ՓԾ հրշեջ-փրկարարական մեքենաների ավտոպարկը համալրվել է ամերիկյան արտադրության Pierce մակնիշի երկու մեքենայով՝ 2 տ ջրատարողությամբ, պարամեդիկական և հրշեջ-փրկարարական բլոկով, հագեցած երկճյուղ և եռաճյուղ փողրակներով: