ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ծրագրում են մինչ տարվա վերջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ News.am-ին հայտնել է ՌԴ Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած գագաթնաժողովի արդյունքները, համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը մինչեւ տարվա վերջ:
Զախարովան նշել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներից յուրաքանչյուրի հետ առանձին խորհրդատվություն կանցկացնեն: Այս պահին ռուս համանախագահն իր ամերիկացի ու ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդատվությունների վայրի ու ժամանակի շուրջ: