Մեծ Բրիտանիայի կառավարությունը օրենսդրորեն կձևակերպի Եվրոպական միության կազմից դուրս գալու հստակ ժամանակացույցը, հայտնում է Reuters-ը:
Այսպես, թագավորությունը ԵՄ կլքի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23.00-ին, իսկ կենտրոնաեվրոպական ժամանակով՝ 00.00-ին:
Նշենք, որ ամսաթիվը հայտնի էր. Լոնդոնը պատրաստվում էր միությունը լքել Brexit-ի գործընթացի մեկնարկից ուղիղ երկու տարի հետո: Այժմ կառավարությունն որոշել է օրենսդրական ուղղում անել՝ նշելով հստակ ժամանակը: