Իսպանիայի Գերագույն դատարանի որոշմամբ Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Կարմե Ֆորկադելը կալանքի տակ է հայտնվել՝ 150 հազար եվրոյի չափով գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Խոսնակին մեղադրում են Կատալոնիայի անկախության հռչակման գործում ունեցած մեծ դերակատարման համար:
Դատարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ գրավը պետք է վճարվի անմիջապես, հակառակ դեպքում քաղաքական գործիչը դատական հետաքննության ողջ ընթացքում կձերբակալվի:
Ֆորկադելից բացի, գործով անցնում են ևս 5 կատալոնացի քաղաքական գործիչներ։ Դատարանը «Միասին կողմ» կոալիցիայի 4 անդամների համար սահմանել է 25 հազար եվրոյի գրավաչափ։