Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի վերանայման անհրաժեշտության հարցում ԱՄՆ-ի գործադրած ճնշումը կարող է դրդել Թեհրանին իր սեփական միջուկային զենքը ստեղծել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուեօլ Մակրոնը Time ամսագրին տված հարցազրույցում:
«Եթե ուզում եք խզել բոլոր կապերն Իրանի հետ՝ կապված նրա միջուկային ակտիվության հետ,ապա դուք նոր Հյուսիսային Կորեա եք ստեղծում: Ի՞նչ այլ տարբերակներ ունեք, եթե չեղարկեք 2015 թվականի համաձայնագիրը: Պատերա՞զմ սկսել, հարձակում Իրանի վրա՞: Ես կարծում եմ, որ խելահեղ իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը վստահություն է հայտնել, որ 2015 թվականի պայմանավորվածությունը լավագույնն է, որը ձեռք է բերվել այս հարցում: