Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև պաշտոնական հանդիպում չի կայանա, հայտնել է Սպիտակ տան քարտուղար Սառա Սանդերսը:
Նրա խոսքերով հանդիպումը չի հաջողվելկազմակերպել Թրամփի աշխատանքային հագեցած գրաֆիկի պատճառով: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերով դեռևս այս հարցում հստակություն չկա, համաձայնեցումները շարունակվում են: