Եվրոպական միության երկրները պետք է համատեղ ջանքերով պատասխաններ գտնեն մի շարք հարցերի համար, որոնց թվում են անօրինական միգրացիան, ահաբեկչությունը, կլիման, երիտասարդության գործազրկությունը և այլն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին:
«Մենք պետք է շատ բան փոխենք, մենք պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնենք: Մենք չենք կարող թաքնվել իրականությունից», - ասել է նա: «Մենք երկընտրանքի առջև ենք, անհրաժեշքտ է հասկանալ՝ ինչ ուղղությամբ ենք ցանկանում շարժվել», - հավելել է Եվրախորհրդարանի ղեկավարը: