Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը շահագործման կտրվի 2018 թվականի մայիսին: PanARMENIAN.Net-ին այս մասին հայտնեց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանը:
Ավելի վաղ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ 2017 թվականի առաջին կիսամյակում մեկնարկել են Կապանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, որոնց համար $2 մլն է հատկացվել:
Մարզպետը հայտնել էր նաև, որ Կապան-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթների համար չեխական ավիաընկերությունից 5,5 մլն եվրո արժողությամբ L-410 մակնիշի 19 տեղանոց ինքնաթիռ են գնել:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին առաջին օդանավը փորձնական վայրէջք էր կատարել Կապանի օդանավակայանում:
Երևան-Կապան չվերթների տոմսերի նախնական գները 30-40 հազար դրամ են սահմանվել: