Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներով Չինաստանից Եվրոպա նոր երկաթուղու գործարկումը դրականորեն կանդրադառնա երկրների արդյունաբերության ու լոգիստիկայի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսում ՌԴ-ի և Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության ХIV ֆորումի լիագումար նիստի արդյունքներով։
«Դա խթան կհաղորդի մի ողջ շարք ոլորտների զարգացմանը, քանի որ նախագիծը կարող է լինել շատ մասշտաբային», - հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Այս տրանսպորտային միջանցքը կապում է Ասիան Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանին: