Ֆուտբոլի Արևմտյան Հայաստանի հավաքականը կմասնակցի չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը: News.am-ի հաղորդմամբ, առաջնությունը տեղի է ունենալ 2018 թվականին Լոնդոնում:
Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի հավաքականն այդ մրցաշարին մասնակցել էր նաև 2016-ին, երբ այն անց էր կացվում Աբխազիայում: Այդ ժամանակ հայկական թիմը գրավել էր 6-րդ տեղը: