Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գոլֆ խաղաղալու ժամանակ ընկել է ավազով փոսի մեջ: Միջադեպի տեսանյութը հրապարակել է ABC News հեռուստաալիքը:
Տեսանյութում երևում է, ինչպես է Ճապոնիայի վարչապետ գնդակին հարվածելուց հետո փորձում դուրս գալ փոսից, սակայն վերջին պահին կորցնում է հավասարակշռությունը և ընկնում է փոսի մեջ:
Հեռուստաալիքը նշում է, որ Թրամփն ուշադրություն չի դարձրել տեղի ունեցածին: