ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ համաձայնել են շարունակել համատեղ ջանքերը «Իսլամական պետության» դեմ պայքարում, մինչև այն պարտություն կկրի: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ են արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին ակտիվորեն մասնակցել Ժնևի քաղաքական գործընթացին: