Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի և փողեր լվանալու մեղադրանքով ձերբակալված միլիարդատեր արքայազն Ալ-Վալիդ իբն Տալալ աս-Սաուդը և նախարար Մութաինը կիսվել են սելֆիով, որն արվել է էր-Ռիադի Ritz Carlton հյուրանոցում, որտեղ նրանք պահվում են:
Նշենք, որ արքայազն ալ-Վալիդի կարողությունը գնահատվում է 17 մլրդ դոլար: Նա Ցեղասպանությունից հետո Սաուդյան Արաբիայի հիմնադրի հարեմում հայտնված հայուհու թոռ է: