Ա. Աշոտյան. Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կկոտրի Կովկասում իրավիճակի մասին կարծրատիպը

13:31     11 նոյեմբերի, 2017

Հայաստանը պաստրաստ է ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրմանը: News.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ նման պատրաստակամություն հայտնել է նաև եվրոպական կողմը:

«Մենք արդեն ավելին ենք պլանավորում: Դուք հավանաբար արդեն գիտեք, որ մինչև համաձայնագրի ստորագրումն ԱԺ հանձնաժողովում որոշում էին ընդունել դեկտեմբերի 1-ին ընդլայնված լսումներ անցկացնելու մասին», - ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ սա  քաղաքական մեսիջ է և քաղաքական որոշում, որը ցույց է տալիս համաձայնագիրը ստորագրելու հայկական կողմի կամքը:

Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո, հայկական կողմը կարող է կոտրել ձևավորված կարծրատիպն այն մասին, որ Հարավային Կովկասում Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից հատուկ տեղ է զբաղեցնում՝ ի տարբերություն Հայաստանի և Սդրբեջանի:

 


© armedia.am