Հայաստանը պաստրաստ է ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրմանը: News.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ նման պատրաստակամություն հայտնել է նաև եվրոպական կողմը:
«Մենք արդեն ավելին ենք պլանավորում: Դուք հավանաբար արդեն գիտեք, որ մինչև համաձայնագրի ստորագրումն ԱԺ հանձնաժողովում որոշում էին ընդունել դեկտեմբերի 1-ին ընդլայնված լսումներ անցկացնելու մասին», - ասել է Աշոտյանը՝ հավելելով, որ սա քաղաքական մեսիջ է և քաղաքական որոշում, որը ցույց է տալիս համաձայնագիրը ստորագրելու հայկական կողմի կամքը:
Նա ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո, հայկական կողմը կարող է կոտրել ձևավորված կարծրատիպն այն մասին, որ Հարավային Կովկասում Վրաստանը ժողովրդավարական բարեփոխումների տեսանկյունից հատուկ տեղ է զբաղեցնում՝ ի տարբերություն Հայաստանի և Սդրբեջանի: