2018 թվականից մեկնարկելու է Շուշիի և Ասկերանի շրջաններում արևային համակարգերի տեղադրումը՝ ֆոտովոլտային էլեմենտներով և արևային ջրատաքացուցիչներով ապահովելու ծրագիրը, հայտնում է Artsakh Press-ը:
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի (ԵՄԱՈՒ) գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն ասել է, որ ծրագիրն իրականացվելու է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցներով, և արևային համակարգերը տեղադրելու են ուսումնարանի աշկերտները:
«ԵՄԱՈՒ-ն ևս ներգրավված է լինելու ծրագրին, քանի որ որոշ մասով կոորդինացնելու է այն»,- ասել է Վ. Կարապետյանը և հավելել, որ հայաստանյան «Արփի Սոլար» արևային էներգետիկ համակարգերի տեղադրմամբ զբաղվող ընկերությունը ևս իր մասնակցությունը կունենա՝ ապահովելով նյութամատակարարումը:
Անդրադառնալով ընթացիկ տարում կայանալիք «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող հեռուստամարաթոնին, որի արդյունքում հանգանակված գումարը կուղղվի Արցախի շրջաններում արևային էներգետիկ համակարգերի տեղադրմանը, Կարապետյանը նշել է, որ այն լուծելու է մի շարք խնդիրներ, ինչպիսին, օրինակ, ծախսված էներգիայի համար վճարել չկարողացող քաղաքացիներին որոշ չափով բեռնաթափելն է ֆինանսական խնդիրներից