Ռուսաստանը պատրաստ է «շրջել էջը» և ԱՄՆ հետ բարեկամական հարաբերություններ զարգացնել, սակայն անհրաժեշտ է լուծել անվտանգության ոլորտի հին խնդիրները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է NEWS.am-ը:
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների բնույթն այժմ վկայում է այն մասին, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն դուրս չեն եկել ճգնաժամից:
«Տեսեք, մենք կնքել ենք «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագիրը: Երբ այդ պայամանգիրը կնքվել է, ես Ռուսաստանի նախագահը չէի, և Թրափն էլ չի մասնակցել այդ փաստաթղթի նախապատրաստմանը, բայց այն գոյություն ունի: Այնտեղ կան հարցեր, որոնք պետք է քննարկել», - ասել է նա: