ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երկիրը ձգտում է խաղաղության և կայունության, այլ ոչ թե պատերազմի և քաոսի: Նա կոչ է արել բոլոր պետություններին դիմակայել Հս. Կորեայի սպառնալիքներին:
Թրամփը նաև մեկնաբանել է իր հայտարարությունը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հնարավոր ընկերության մասին:
«Կյանքում նաև տարօրինակ բաներ են պատահում: Դա իսկապես հնարավոր է և լավ կլիներ Հս. Կորեայի և ողջ աշխարհի համար: Ես չգիտեմ՝ արդյո՞ք նման բան տեղի կունենա, սակայն լավ կլիներ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը: