Ամրոցի ավերակները գտնվել են ավելի քան 10 մետր խորության վրա։ Այն, ըստ մասնագետների գնահատականների, կառուցվել է մոտ 3000 տարի առաջ։ Ըստ ամենայնի, այն կառուցվել է Ուրարտու պետության գոյության ժամանակ։ Այս մասին հաղորդում է Artsakhpress գործակալությունը՝ հղվելով Anadolu-ին:
Ինչպես ընդգծել են տեղի իշխանությունները, Թուրքիայի հնագույն ժառանգության ուսումնասիրումը չափազանց կարևոր է երկրի պատմության համատեքստում։ Բացի այդ, լիճը, որն իր մեջ բազմաթիվ առեղծվածներ է թաքցում, կարող է գրավել դայվինգի սիրահարներին ու հնագետներին, ինչը դրականորեն կազդի զբոսաշրջային ոլորտի վրա։