Մեծ Բրիտանիան Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում պետք է Միությանը վճարի առնվազն 60 միլիարդ եվրո: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին նոյեմբերի 13-ին Funke-ում հրապարակված հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ դա պետք է լինի առնվազն 60 միլիարդ եվրո», - ասել Է նա՝ նշելով, որ այն դեպքում, եթե Լոնդոնը հրաժարվի վճարել այդ գումարը, տարբերությունն ստիպված կլինեն վճարել ԵՄ մյուս երկրների քաղաքացիները:
Եվրախորհրդարանի ղեկավարը նաև առանձնապես ընդգծել Է, որ Brexit-ը սահմանված ժամկետում՝ 2019 թվականի մարտին, «հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողվի մինչև ընթացիկ տարվա վերջը համաձայնության հասնել երեք կարևոր կետերի՝ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի քաղաքացիների իրավունքների ապահովման, Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև սահմանի և Եվրամիությանը վճարումների հարցերի շուրջը: