Կատալոնիայի շուրջ ստեղծված ճգնաժամն Իսպանիայի ներքին խնդիրն է, ԵՄ-ն չի պատրաստվում միջնորդ հանդիսանալ Մադրիդի և Բարսելոնայի միջև: ТАСС-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրոպական խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին:
«Հակամարտությունը երկրի ներքին գործն է», - ասել է նա՝ Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանրաքվեն անվանելով «բացարձակ անօրինական»: Տայանին կոչ է արել հարգել իրավական պետության սկզբունքներն ու իսպանական սահմանադրությունը:
«Դա իսպանակա խնդիր է, ոչ թե եվրոպական: Մենք ցանկանում ենք երկխոսություն տեսնել հակամարտող կողմերի միջև, սակայն միջնորդնությունը ԵՄ խնդիրը չէ», - ընդգծել է Եվրոպական խորհրդարանի ղեկավարը: