Եվրասիական տնտեսական միության երկրները հետաքրքրված են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ՀԱՊԱ) երկրների հետ առավելագույն լայն կոոպերացիայի հարցում, 2 միավորումներն արդեն բանակցություններ են վարում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ասել է երկուշաբթի Մանիլայում ընթացող ՀԱՊԱ գործարար և ներդրումային գագաթնաժողովում, փոխանցում է news.am գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ ուժի մեջ է մտել ԵՏՄ-ի և ՀԱՊԱ երկրներից մեկի՝ Վիետնամի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: «Վերջերս ավարտվել են նույնպիսի համաձայնագրի շուրջ բանակցությունները Եվրասիական միություն-Չինաստան ձևաչափով, մենք ազատ առևտրի գոտին քննարկում ենք ԵՏՄ-ՀԱՊԱ բազմակողմ ձևաչափով»,- ասել է ՌԴ վարչապետը՝ հավելելով, որ առանձին բանակցություններ են վարվում ՀԱՊԱ մի շարք երկրների հետ:
ՌԴ վարչապետը կարևոր է համարել, որ ասիական շատ ընկերություններ արդեն գնահատել են ԵՏՄ-ում աշխատանքի հեռանկարները. «Այս պատճառով մենք ԵՏՄ գործընկերների հետ միասին հետաքրքրված ենք ՀԱՊԱ երկրների հետ առավելագույն կոոպերացիայի հարցում՝ հիմնված համընդհանուր սկզբունքների և առևտրի միջազգային նորմերի վրա»: