Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականին չհաջողվեց աշխարհի առաջնության որակավորման Եվրոպայի գոտու անցումային պատասխան խաղում առավելության հասնել Շվեդիայի ընտրանու նկատմամբ:
Այսպիսով, Իտալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ չի մասնակցի ամենահեղինակավոր առաջնությանը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1930 թվականին, երբ Իտալիայի և եվրոպական մի շարք երկրների հավաքականներ հրաժարվեցին մասնակցել Ուրուգվայում անցկացվող առաջնությանը պայմանավորված երկրի հեռու գտնվելով: