Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին ուղղած նամակով, իր ցավակցությունը հայտնեց Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի առիթով։ Այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանից:
Իր ցավակցական նամակում Նորին Սրբությունը հայտնեց նախագահին, որ կիսում է իր և Իրանի ժողովրդին ու հատկապես երկրաշարժի զոհերի ընտանիքների ու հարազատների խոր ցավը՝ մաղթելով խաղաղ ու ապահով կյանք շրջանի բոլոր ժողովուրդներին։