Հայաստանի ռուսական ռազմակայանի հերթապահ ավիացոն ուժերը համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի ուժերի ու միջոցների հետ, հայտնում է Արցախպրեսը՝ հավելելով, որ վարժարքն իրականցվել է փոխգործակցության կատարելագործման նպատակով:
Անցկացվող վարժանքի առանձնահատկությունն այն է, որ թռիչքները կատարվում են բացառապես փորձառու օդաչուների կողմից, որոնք պատրաստված են օդային մարտեր մղելու զույգերի և օղակների կազմում բարձրլեռնային կլիմայական պայմաններում:
Վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածությունը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման, կալանման և ոչնչացման, օդային սահմանների և ռուսական զորամիավորման տեղաբաշման շրջանում գտնվող ստորաբաժանումների պաշտպանության և պայմանականորեն աղետի ենթարկված օդանավերին օգնություն ցուցաբերելու հարցերը:
Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ և «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ: