«Արմեդիա» ՏՎԳ ողջ անձնակազմը սիրով շնորհավորում է իր գործընկեր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությանը՝ գործունեության 15-րդ տարեդարձի առթիվ:
Ունենալով համագործակցության երկար տարիների փորձ՝ վստահաբար կարող ենք նշել, որ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն, մշտապես հավատարիմ լինելով իր գերակայություններին և սկզբունքներին, անցած 15 տարիների ընթացքում կյանքի կոչած բազմաթիվ ծրագրերի միջոցով իսկապես կարողացել է իր ներդրումն ունենալ Հայաստանում ժողովրդավարական արժեքների տարածման և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներում:
Մաղթում ենք մեր գործընկերոջը երկար և բեղմնավոր գործունեություն, մեծ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ !!!
«Արմեդիա» ՏՎԳ թիմ