Մատենադարան-Գանձասար այցելող օտարերկրացիների թիվն աճել է

12:35     15 նոյեմբերի, 2017

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդունել է 13500 այցելուների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11500-ի փոխարեն, փոխանցում է Արցախպրեսը:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության համակարգող Արամ Թորոսյանի խոսքով՝ օտարերկրյա այցելուների թիվը, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 50 տոկոսով:

Ա. Թորոսյանը նշել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար գիտամշակութային կենտրոն են այցելում   նաև զինծառայողներ:


© armedia.am