Թուրքիայի Կայսերի քաղաքի քաղաքապետ Մուսթաֆա Չելիքն օրեր առաջ այցելել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել եկեղեցու հիմնադրամի ղեկավարների հետ և լսել եկեղեցու խնդիրների մասին, փոխանցում է NEWS.am-ը:
Թուրքական Kayserihaber կայքը իր հրապարկման մեջ ողջունել է փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցի այցելությունը և հույս հայտնել, որ քաղաքապետը համապատասխան միջոցներ կձեռնարկի եկեղեցին պահպանելու։
Կայքը շեշտել է, որ 900 տարվա հայկական եկեղեցին վերջին անգամ վերանորոգման է ենթարկվել 20 տարի առաջ։