Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը արժանացել է «Խոստում» անվանումով մրցանակին, հատնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը:
Մրցանակն առաջին անգամ է տրվել Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Լոս Անջելեսի մասնաճյուղի կողմից:
Մրցանակը գնահատում է «Խոստում» ֆիլմի և երաժշտության նպատակը՝ առաջ տանել արդարությունը և հավասարությունը՝ յուրօրինակ և հզոր ճանապարհով:
Մրցանակը շնորհվել է Նոյեմբերի 14-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցած «Human Rights Watch-ի արդարության ձայներ» հանդիսավոր ընթրիքի ժամանակ:
Մրցանակը ներկայացրել է հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը:
«Խոստում» ֆիլմի երգը կատարել են հանրահայտ One Republic խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրաունը:
Հիշեցնենք, որ «Խոստում» -ը ֆիլմը 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա է: ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ