Ղարաբաղը դարձել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բացարձակ համագործակցության օրինակ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:
«Մենք միանգամայն հակառակ հայացքներ ունենք Վրաստանում (Հարավային Օսիա և Աբխազիա), սակայն միևնույն ժամանակ մենք միանգամայն համագործակցում ենք Լեռնային Ղարաբաղի հարցով և ահաբեկչության դեմ պայքարում», - նշել է Բրայզան: