ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի Twitter-ի իր պաշտոնական էջում տարածել է նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականի կոչը: Պենտագոնի էջում հայտնվել է @proudresister օգտատիրոջ հաղորդագրության ռեթվիթը:
«Լուծումը պարզ է՝ Ռոյ Մո՛ւր, հեռացի՛ր նախընտրական արշավից, Էլ Ֆրանկե՛ն, հեռացի՛ր կոնգրեսից, Դոնալդ Թրա՛մփ, հեռացի՛ր նախագահական պաշտոնից: Հանրապետական կուսակցությո՛ւն, դադարե՛ք սեռական ոտնձգության հարցը ներկայացնել որպես կուսակցական հարց: Դա, ինչպես և ձեր կեղծավորությունը, հանցագործություն է»,- ասված է թվիթում, որը տարածել էր Պենտագոնը:
5.24 մլն բաժանորդ ունեցող Պենտագոնի էջից ռեթվիթն ակնթարթորեն հեռացվել է, սակայն օգտատերերը հասցրել են այն կարդալ: