Իսպանիայի ՆԳՆ-ը Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնին մենախուց կտրամադրի արտահանձնման դեպքում։ Այս մասին գերատեսչությունը հայտարարել է՝ ի պատասխան քաղաքական գործչի պահման պայմանների վերաբերյալ բելգիական իշխանությունների հարցման, փոխանցում է ArmRadio.am-ը:
Պուչդեմոնն արտահանձնման դեպքում կտեղավորվի «Էստրեմերա» բանտում, որտեղ արդեն պահվում են ժեներալիտետի նախկին այլ անդամներ՝ սպասելով դատավարության։
Ավելին, Կատալոնիայի նախկին ղեկավարի նկատմամբ հսկողություն կիրականացվի՝ այլ բանտարկյալների հարձակումից խուսափելու համար։