Ահաբեկչության դեմ պայքարում անհնար է հաջողության հասնել առանց մարդու իրավունքների պահպանման: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ում խոսքով՝ այսօր ահաբեկչությունը նոր ձևեր ու ավելի լայն չափեր է ընդունել:
Միայն անցյալ տարի ավելի քան 100 երկրում իրականացվել է ընդհանուր առմամբ 11 հազար ահաբեկչություն, որոնց հետեւանքով զոհվել է 25 հազար մարդ: Նա կոչ է արել չմոռանալ, որ ահաբեկչությունների մեծ մասն իրականացվում է զարգացող երկրներում:
Ըստ որում՝ Գուտերեշը հատուկ շեշտել է, որ չի կարելի ահաբեկչությունը կապել որեւէ կրոնի, ազգության կամ էթիկական խմբի հետ: