ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդլայնել է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում ապագա թափուր հաստիքի հիմնական հավակնորդների թիվը մինչև 25 անձի, փոխանցում է NEWS.am-ը:
«Նախագահը կընտրի ապագա հաստիքի հավակնորդին թեկնածուների ընդլայնված ցանկից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ այդ ցանկում 20 անուն կար:
ԱՄՆ Գերագույն դատարանը կարևոր դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում և հաճախ է վերջակետ դնում հանրությանը հուզող վեճերում: